211652_close_icon
views-count3513 դիտում article-date 20:05 28-01-2015

Ֆիգուն ցանկանում է դառնալ ՖԻՖԱ-ի նախագահ

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունը առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում: «Վերջին տարիներին ՖԻՖԱ-ի հեղինակությունը կտրուկ նվազել է: Եթե համացանցում «ՖԻՖԱ» բառով որոնում տաք, ապա առաջին հերթին կբերի «սկանդալ» բառը: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է ՖԻՖԱ-ի կերպարը փոփոխել դեպի դրական կողմ: Ֆուտբոլը ավելիին է արժանի: Ես մի շարք ֆուտբոլային ազդեցիկ մարդկանց հետ եմ շփվում, և բոլորը միաձայն ասում են, որ պետք է փոփոխություն անել: Նախորդ տարի ես ներկա էի Բրազիլիայում ընթացած աշխարհի առաջնությանը: Բավարար էր տեսնել, թե ինչպես են մարդիկ վերաբերվում այդ կազմակերպությանը, և հասկանալ այսպես շարունակվել չի կարող: ՖԻՖԱ-ն թափանցիկության և համախմբան կարքի ունի»,-ասել է Ֆիգուն:

Նմանատիպ նյութեր