Սերխիո Բուսկետս. Ֆիգուն իմ կուռքն էր, մինչև որ չտեղափոխվեց «Ռեալ»
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմի նախկին պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի մասին:
«Իմ առաջին ստորագրությունը ես վերցրել եմ Ֆիգուից:
Նա իմ կուռքն էր այնքան ժամանակ, քանի դեռ չլքեց «Բարսելոնան», ասել է Բուսկետսը:
Հիշեցնենք, որ Ֆիգուն «Բարսելոնայից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ», թեպետ երդվել էր, որ երբեք նման քայլի չէր դիմի: Առ այսօր էլ պորտուգալացուն կատալոնյան երկրպագուները և թիմը չեն ներում այդ քայլի համար: