Ժոան Գասպար. Ի տարբերություն Նեյմարի, Ֆիգուն դավաճան է
«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի նախկին հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխությանը ՊՍԺ-ից «Ռեալ»:
«Նեյմարի հավանական տեղափոխությունը «Ռեալ» չի կարելի համեմատել Ֆիգուի տեղափոխության հետ:
Ֆիգուն ուխադրուժ կերպով հեռացավ՝ մեզ թիմը թարմացնելու ժամանակ չտալով: Նա վախկոտի մեկն էր, որը դավաճանեց մեզ:
Իսկ Նեյմարը գնաց փողի ետևից, այնպես էր, համեմատությունը տեղին չէ», ասել է Գասպարը: