Ֆիգուն,Ռոնալդուն և Էյսեբիոն՝ Պորտուգալիայի դարի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներ
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր կազմավորման 100-ամյակը նշելուն ընդառաջ հրապարակել է հարյուրամյակի լավագույն ֆուտբոլիստի կոչման երեք հավակնորդների անունները:
Այդ մրցանակին հավակնում են 1965 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Էյսեբիոն, Պորտուգալիայի հավաքականի նախկին ավագ Լուիշ Գիգուն և թիմի ներկայիս ավագ, «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն:
Լավագույնը կորոշվի երկրպագուների շրջանում անցկացվող հարցման արդյունքում: