26-ամյա ֆուտբոլիստը մահացել է քաղցկեղից
Լյուքսեմբուրգյան «Դյուդելանժ»-ի սենեգելցի կիսապաշտպան Ումար Սիլլան մահացել է լյարդի քաղցկեղից:
26-ամյա ֆուտբոլիստը «Դյուդելանժ» էր տեղափոխվել 2013 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Սիլլան իր թիմի կազմում մասնակցել էր Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում «Լուդոգորեց»-ի հետ կայացած հանդիպումներին:
Հենց «Լուդոգորեց»-ի հետ Բուլղարիայում կայացած խաղից հետո Սիլլան քաշի նվազման գանգատով դիմել էր ակումբի բժշկին: Դրանից հետո աֆրիկացու մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: Ակումբը Սիլլային բուժվելու նպատակով ուղարկվել էր Ֆրանսիա: