Սելին Դիոնի եղբայրը մահացել է քաղցկեղից
Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը մահացել է քաղցկեղից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Երգչուհու ավագ եղբայր Դանիել Դիոնը մահացել է 59 տարեկանում։ Նա մահացել է հիվանդանոցում` շրջապատված ընտանիքի անդամներով։
Դանիել Դիոնին կհուղարկավորեն հունվարի վերջին։ Նա Դիոնների ընտանիքի 14 երեխաներից 8-րդն էր։
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ` 73 տարեկանում, քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Սելին Դիոնի ամուսին ու մենեջեր Ռենե Անժելիլը։