211652_close_icon
views-count7859 դիտում article-date 10:44 27-01-2015

Հակառակորդն այս գիշեր ականանետերից, ՌՊԳ-7, ԳՊ-25 և ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցներ է արձակել

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր