2155 դիտում
09:16 27-01-2015
5 առևտրային բանկեր 2014թ-ի ֆինանսական տարին վնասով են փակել. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ 2014 թվականն այնքան էլ հաջող չի եղել բանկային ոլորտի համար: Տարին վնասով են փակել 5 առևտրային բանկեր (2014-ին վնասով աշխատել էին 3 բանկեր): Ամենամեծ վնասն արձանագրել է «Առէկսիմբանկը» («Գազպրոմբանկի» խումբ)՝ 5 մլրդ 668.9 միլիոն դրամ: Բանկը 2013-ին աշխատել էր շահույթով: Տարին պակաս անհաջող չի եղել նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի» համար: Այս բանկը 2013-ը փակել էր շուրջ 5 միլիարդ դրամ շահույթով, սակայն 2014-ին արձանագրել է 4 մլրդ 625 միլիոն դրամի վնաս: «Արցախբանկի» վնասը 2014-ին կազմել է 1 միլիարդ 697.1 միլիոն դրամ (2013-ին բանկն ունեցել էր 1 միլիարդ դրամի շահույթ): «Բիբլոս» բանկն ունեցել է 513.4 միլիոն դրամի վնաս:
Բանկը վնասով էր փակել նաև 2013 թվականը: Եվ վերջապես, «ԲՏԱ» բանկը, որը 2013-ին ունեցել էր 79 միլիոն դրամի շահույթ, նախորդ տարին փակել է 177.9 միլիոն դրամի վնասով: Մնացած 16 բանկերը 2014 թվականը փակել են շահույթով, սակայն նրանցից 7-ի շահույթը պակասել է՝ 2013-ի համեմատ: Ամենաշահութաբեր բանկը 2014-ի արդյունքներով «Ինեկոբանկ»-ն է՝ 20.75% (2013-ին 23.6% էր): Հաջորդն «Ամերիաբանկն» է՝ 17.64% (2013թ.՝ 16.1%): HSBC Հայաստանը, որը 2013 թվականի արդյունքներով երկրորդ շահութաբեր բանկն էր (20.9%), 2014-ին նահանջել է՝ զբաղեցնելով 3-րդ տեղը՝ 14.4%:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
488 դիտում
19:08 04-07-2022
ՀայՓոստը ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով
1661 դիտում
10:27 03-02-2015
Ապահովագրական ընկերությունների շահույթը 2014թ-ին. 168 Ժամ
1112 դիտում
20:31 22-12-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ամփոփել է 2014թ աշխատանքային տարին
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով