989 դիտում
20:31 22-12-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ամփոփել է 2014թ աշխատանքային տարին
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2014 թ. նախարարության իրականացրած աշխատանքները եւ նախանշել գալիք տարվա հիմնական ծրագրերը:
Շեշտելով, որ ակտիվ, համագործակցված աշխատանք է ընթանում հասարակական կազմակերպությունների եւ ոլորտի գիտնականների հետ՝ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարին կից ձեւավորվել են հասարակական եւ գիտատեխնիկական խորհուրդներ, որոնց հետ արդեն անցկացվել են աշխատանքային նիստերը:
Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում ապօրինի ինքնաշատրվանող խորքային հորերի խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, Արարատի եւ Արմավիրի մարզերում 2014թ. սկզբից մինչ հունիս ամիս ԲՆ կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253լ/վ ջուր, որի տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ, իսկ Հուլիսի 16-ից մինչեւ դեկտեմբերի 20-ը լուծարել, կոնսերվացվել եւ փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ:
Հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արեւաբույր գյուղի դիտակետերում մակարդակների բարձրացում է նկատվել 4-12սմ-ով, Սիսում` 2-3սմ, Դաշտավանում ծախսի ավելացում 0.04լ/վ, Հովտաշատ - ծախսի ավելացում 0.9լ/վ, իսկ ձկնաբուծական տնտեսությունների մասով Հովտաշատ գյուղում նկատվել է ծախսի ավելացում` 3-16լ/վ-ի սահմաններում, Զորակ գյուղի մեկ տնտեսությունում` 24լ/վ-ով: Մակարդակների բարձրացում են կատարվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն – 70սմ եւ Ակնաշեն գյուղերի դիտակետերում – 10-70սմ: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը 0.05լ/վ է: Շատրվանող հորատանցքերի լուծարումից կամ կոնսերվացումից հետո անցել է կարճ ժամանակ, որի պատճառով դժվար է հանգել սպառիչ եզրակացությունների, բայց դրական արդյունքներն ակնառու են:
Նմանատիպ նյութեր
1551 դիտում
11:10 30-07-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում. տեսանյութ
2482 դիտում
15:19 29-10-2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արագածոտնի մարզում
Այս բաժնից
790 դիտում
11:10 24-11-2024
ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն
2473 դիտում
10:14 24-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
889 դիտում
09:41 24-11-2024
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ