«168 ժամ» թերթը գրում է, որ եթե հիմք ընդունենք ապահովագրական ընկերությունների հաշվետվությունները, ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, երբեմն կարող է խիստ վնասաբեր լինել։ Օրինակ, 2013 թ. արդյունքներով՝ գործող 6 ապահովագրականներից 4-ը աշխատել են վնասով: 2014–ին, սակայն, վիճակը բարելավվել է։
Բոլոր ընկերություններն աշխատել են շահույթով, բացի «ՍԻԼ Ինշուրանս»-ից: Ամենամեծ շահույթը 2014-ին ունեցել է «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն՝ 959.13 միլիոն դրամ: Ապահովագրական 6 ընկերությունները միասին 2014–ը փակել են 2 մլրդ 25.9մլն դրամ շահույթով(2013-ին եղել թ 705.6 մլն դրամ վնաս)։ Ընդհանուր առմամբ, ապահովագրական ոլորտի ընկերությունների շահութաբերությունը 2014–ին կազմել է 9.4%:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։