Ռադայի պատգամավորը հայտնել է, որ ինքն է Ստրասբուրգում հարձակվել ռուս պատգամավորների վրա
Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Դմիտրի Լինկոն հայտարարել է, որ ինքն է Ստրասբուրգում հարձակվել ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովի և կուսակցության առաջին փոխնախագահ Իվան Մելնիկովի վրա:
Ուկրաինացի պատգամավորը իր «ֆեյսբուքյան» էջում գրել է, որ եկել է Ստրասբուրգ ԵԽԽՎ նիստին մասնակցելու և աջակցելու ռուսական պատվիրակության դեմ առաջադրված պահանջներին: Ըստ Լինկոյի, այնտեղ նա իր ընկերոջ հետ միասին ներկ են լցրել Զյուգանովի վրա և փորձել են հարվածել:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/26/41052/]հայտնել էինք[/url], Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստից հետո, շենքի մոտակայքում, երկու ռուսախոս տղամարդիկ փորձել են հարձակվել ռուս պատգամավորների վրա և ինչ-որ առարկաներ են շպրտել նրանց ուղղությամբ: