Ստրասբուրգում փորձել են հարձակվել ռուս պատգամավորների վրա
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում այսօր մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Կոմունիստական կուսակցության նախագահ, պատգամավոր Գենադի Զյուգանովը և կուսակցության փոխնախագահ Իվան Մելնիկովը: Վերջինս լրագրողներին պատմել է, որ նիստից հետո, շենքի մոտակայքում, երկու ռուսախոս տղամարդիկ փորձել են հարձակվել իրենց վրա և ինչ-որ առարկաներ են շպրտել իրենց ուղղությամբ:
Ըստ Մելնիկովի՝ այդ մարդիկ ինչ-որ բան են բացականչել Ուկրաինայի վերաբերյալ, բայց միտքը հասկանալի չի եղել:
Մելնիկովը հայտնել է, որ վրդովվել է այն բանի համար, որ այդ ընթացքում իրավապահ մարմինների կողմից համապատասխան անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել: