211652_close_icon
views-count2921 դիտում article-date 19:13 26-01-2015

Կայացել է «Ռեալ»-ի նորեկ Լուկաս Սիլվայի շնորհանդեսը

Այսօր Մադրիդի «Ռեալ»-ը ներկայացրել է թիմի նորեկ Լուկաս Սիլվային: Բրազիլացի կիսապաշտպանը, ով իսպանական թիմում հանդես կգա 16 համարի մարզաշապիկով, իր շնորհանդեսի ժամանակ ասել է հետևյալը. «Երջանիկ եմ, որ այստեղ եմ: Իմ երազանքը կատարվեց: Ես «Ռեալ» եմ տեղափոխվել, որպեսզի սովորեմ և իհարկե, օգուտ բերեմ թիմին: Ես պատրաստ եմ կրել «Ռեալ»-ի մարզաշապիկը: «Սանտիագո Բերնաբեու»-ում վերջին անգամ եղել էի հայրիկիս հետ: Դրանից հետո իմ երազանքը որպես «Ռեալ»-ի խաղացող այս մարզադաշտում հանդես գալն էր: Ինձ համար մեծ պատիվ է պաշտպանել այս ակումբի գույները: Համոզված եմ, որ ինձ համար ամեն ինչ լավ կդասավորվի Մադրիդում»:

Նմանատիպ նյութեր