Պաշտոնական. Լուկաս Սիլվան տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»
Մադրիդի «Ռեալ» և «Կրուզեյրո»-ն համաձայնության են եկել կիսապաշտպան Լուկաս Սիլվայի տրանսֆերի հարցում, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացու պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ուժի մեջ կլինի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Գործարքի արժեքը չի նշվում:
Երկուշաբթի օրը կկայանա «Արքայական ակումբի» նորեկի շնորհանդեսը: