Տանյա անունով վագրը ձնագնդեր է պատրաստում. տեսանյութ
                        ՌԴ Կալինինգրադի կենդանաբանական այգում Տանյա անունով վագրը սովորել է ձնագնդեր պատրաստել: Այգու աշխատակիցները կենդանու վանդակի տարածքում ձնագնդեր են նկատել եւ կարծել, թե դրանք կենդանասերներն են պատրաստել եւ նետել վանդակը: 
Սկզբում աշխատակիցները չեն հավատացել,  որ ձնագնդերը վագրի «ձեռքի» գործն են: Սակայն գիշերը նկատել են, որ վագրը թաթերով հավաքում է ձյունը եւ գլորելով՝ ձնագնդիներ ստանում: 
Հետաքրքիր է, որ Տանյայի հարեւան՝  Թայֆուն անունով վագրը սեր չունի ձնագնդիրներ պատրաստելու հետ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


