Դրագովիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն
Կիևի «Դինամո»-ի պաշտպան Ալեքսանդր Դրագովիչը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի շարքերը, հայտնում է talksport.com-ը:
Ավստրիայի հավաքականի 23-ամյա ծագումով սերբ խաղացողի համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 20 մլն եվրո կվճարի: Ներկայումս Դրագովիչը անգլիական թիմի հետ քննարկում է իր անձնական պայմանագրի պայմանները: