211652_close_icon
views-count738 դիտում article-date 17:33 16-11-2014

Ֆիրմինոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

«Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում են բրիտանական լրտավամիջոցները, մանկունիանցինրին հաջողվել է հաղթել ֆուտբոլիստին ձեռք բերելու մրցակցությունում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ից բացի ֆուտբոլիստին հավակնում էին նաև «Լիվերպուլ»-ն ու «Չելսի»-ն: 23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար անգլիական ակումբը «Հոֆենհայմ»-ին կվճարի 20 մլն ֆունտ: Մոտակա ժամանակում Ֆիրմինոն «Յունայթեդ»-ի հետ կքննարկի անձնական պայմանագրի պայմանները: Ֆիրմինոն գերմանական թիմում հանդես է գալիս 2011 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոյի հաջող ելույթները նրան թույլ տվեցին հրավերք ստանալ Բրազիլիայի հավաքականից: որի կազմում կիսապաշտպանը իր նորամուտը նշեց վերջերս կայացած Թուրքիայի հավաքականի դեմ խաղում:

Նմանատիպ նյութեր