19155 դիտում
15:17 26-01-2015
Պերմյակովը վիժվածք է, ստահակ, տականք, ոչնչություն. Հունան Պողոսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին դաժանորեն սպանած ռուսական 102-րդ ռազմաբազայի ստահակ ծառայող Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահներն են հայտնաբերել: Այս մասին այսօր` հունվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Պողոսյանը նշեց, որ հայկական կողմի համար գերխնդիր չի եղել, թե ով կբռնի Պերմյակովին:
«Դեպքից անմիջապես հետո մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, թե որտեղ կարող է լինել Պերմյակովը: Ահազանգում էին Արագածոտնի, Արմավիրի մարզերից, Երևանից: Բոլոր ահազանգերի հետևից էլ գնացել ենք: Ահազանգ եղել է նաեւ հայ-թուրքական սահմանից»,- ասաց Հունան Պողոսյանը:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեկալն ասաց նաև, որ անձամբ է տեսել Պերմյակովին, բայց հարցեր չի տվել, քանի որ նպատակահարմար չի գտել:
«Գլուխը կախ, հիմարացած վիճակում էր: Խղճուկ վիժվածք է, ստահակ, տականք, ոչնչություն»,- նշեց Հունան Պողոսյանը և ավելացրեց, որ կա վարկած, թե Պերմյակովը միայնակ չի գործել. «Երկու կողմերի իրավապահներն աշխատում են: Առաջ են քաշվել տարբեր վարկածներ, որոնք ուսումնասիրվում են: Իսկ նախաքննության ավարտից հետո նոր միայն ամեն ինչ պարզ կլինի»,-նշեց Հ. Պողոսյանը:
Ինչպես ավելի վաղ Գյումրիից [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հունվարի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էին հրազենային վնասվածքներ ստացած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիերը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
18358 դիտում
22:06 02-02-2018
Չավի. Նեյմարի արարքը նրան ոչնչություն է դարձնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31683 դիտում
23:11 22-10-2018
Ինձ «հին ռեժիմին ծառայած» որակողները ստրկամիտ մարդիկ են, ես ժողովրդին եմ ծառայում. Հունան Պողոսյան. Newspress.am