Արամ Մանուկյան. ««Ոչնչություն» են նրանք, ովքեր ասում են, իբր անկախությունը Հայաստանի գլխին ընկել է, անկախությունը Հայաստանին նվեր է տրվել». aravot.am
Aravot.am-ը գրել է. ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը կուսակցության գրասենյակում Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առիթով կազմակերպված բանախոսության ժամանակ անդրադարձավ նաեւ Երրորդ Հանրապետության ստեղծման անհավատալի բարդ պատմությանը:
«Մարդկությունը, քաղաքակրթությունը չունի ավելի բարձր արժեք, քան պետականությունն է: Աշխարհում գոյություն ունի մոտավորապես 4000 էթնիկ խումբ՝ ազգ, ազգություններ, կոմպակտ համայնքներ, որոնք միշտ ձգտել են անկախության: Անկախությունն այն միջավայրն է, որտեղ մարդն ազատ է: Եվ այդ 4000 խմբերից ՄԱԿ-ում 200-ին է բախտ վիճակվել դրոշ բարձրացնել եւ ունենալ անկախ պետություն: 20-ից՝ 1-ին: Մենք այդ բախտավորներից մեկն ենք: Այդ բախտավորությունը կազմված է խելքից, մի քիչ կա նախախնամություն, մի քիչ՝ ժամանակի ճշգրիտ զգացողություն»,-ասաց Արամ Մանուկյանը եւ «ոչնչություն» անվանեց նրանց, ովքեր ասում են, իբր անկախությունը Հայաստանի գլխին ընկել է, անկախությունը Հայաստանին նվեր է տրվել: Նա հիմնավոր փաստերով ու փաստարկներով ապացուցեց, որ Հայաստանի անկախության գործընթացը փաստաթղթավորված սկսվել է դեռեւս Խորհրդային Միության վերանալուց երկու տարի առաջ եւ դրանից առաջ ու հետո մեր գլխին լիքը դժբախտություններ են հասել: «Դժվարությունները հաղթահարելով է, որ մենք կարողացանք Անկախության գործընթացը ապահովել»,-ասաց նա:
Արամ Մանուկյանը հատուկ անդրադարձ կատարեց Անկախության Հռչակագրին, որի բովանդակությունը անխոցելի է ու հարյուրամյակների համար է:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում