Չավի. Նեյմարի արարքը նրան ոչնչություն է դարձնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին հիասթափությունն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վարքագծից՝ Ֆրանսիայի Գավաթի խաղարկությունում «Ռենի» հետ խաղում (3:2):
Խաղավերջում բրազիլացին մրցակցի պաշտպան Ամարի Տրաորեի դեմ խախտում կատարելու համար դեղին քարտի արժանացավ, որից հետո ձեռք մեկնեց Տրաորեին, որպեսզի օգնի կանգնել, սակայն վերջին պահին ձեռքը քաշեց և ժպիտը դեմքին հեռացավ մրցակցից:
«Ես խիստ հիասթափված եմ Նեյմարից: Հուսով եմ, որ ժամանակի հետ նա կսովորի ու ավելի հարգալից կլինի մրցակիցների հանդեպ:
Մենք դա նրան չկարողացանք սովորեցնել «Բարսելոնայում», և միգուցե, նրա հեռանալը ակումբից լավագույն լուծումն էր: Նման վարքագիծը մեծ խաղացողներին ոչնչություն է դարձնում», ասել է Չավին: