«Յուվենտուս»-ը հաղթեց «Կիևո»-ին, «Ինտեր»-ը զիջեց «Տորինո»-ին. տեսանյութ
Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուս»-ը Ա Սերիայի 20-րդ տուրում երկու անապատասխան գնդակ ուղարկեց «Կիևո»-ի դարպասը: 60-րդ րոպեին Պոլ Պոգբան բացեց խաղի հաշիվը, իսկ 73-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Շտեֆան Լիխշտայները:
«Յուվենտուս»-ը վաստակեց 49 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Զուգահեռաբար ընթացած խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ զիջեց «Տորինո»-ին: Թուրինցիները հաղթական գոլը կարողացան խփել խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ 4-րդ րոպեին:
«Ինտեր»-ը 26 միավորով 9-րդ տեղում է:
«Յուվենտուս» - «Կիևո»`2:0
Գոլեր` Պոգբա 60', Լիխշտայներ 73'
«Ինտեր» - «Տորինո»`0:1
Գոլ` Մորետի 94'