Ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն
Հունվարի 25-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 39 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել Ա. Խ.-ին (ծնվ. 1939թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները՝ Մ-3 միջպետական ավտոճանապարհի 77-րդ կմ-ին՝ Նիգավան գյուղի մոտակայքում, հատուկ գործիքների միջոցով վերացրել են «Վոլվո» մակնիշի FH-12 UUQ-304 պ/հ բեռնատար ավտոմեքենայի (վարորդ Վ. Ս., ծնվ. 1967թ., Վրաստանի Հանրապետություն) անսարքությունը: