1239 դիտում
22:32 11-01-2016
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել խորհրդատվություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տոնական, նաև նախորդ շաբաթ և կիրակի օրերին քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում և բժշկական հաստատություններում սահմանված է եղել հատուկ հերթապահություն: Բուժհաստատություններ դիմած բոլոր 2545 քաղաքացիներին ցուցաբերվել է
համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել է խորհրդատվություն: Այս, ինչպես նաև վերջին օրերին նկատվող սուր շնչառական հիվանդություններով պայմանավորված բժշկական հաստատություններ դիմած քաղաքացիների վիճակագրության մասին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ընթացքում: Աշխատակազմի առողջապահության վարչության պետը մասնավորապես զեկուցել է, որ մյուս տարիների նույն ժամանակահատվածի համեմատ բուժհաստատություններ դիմած քաղաքացիների թիվն, ըստ էության, փոփոխություն չի կրել: Նշվել է նաև, որ այն սեզոնային բնույթ է կրում և ամեն տարի կրկնվում է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ոլորտի աշխատանքները պահել ամենօրյա հսկողության տակ՝ բուժհաստատություններ դիմած քաղաքացիներին ցուցաբերելով անհրաժեշտ բուժօգնություն և սպասարկում:
Նմանատիպ նյութեր
1152 դիտում
17:21 07-01-2016
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն
990 դիտում
22:04 23-01-2015
Ցուցաբերվել է համապատասխան օգնություն
4125 դիտում
23:26 25-01-2020
Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունու հիվանդանոցում ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Այս բաժնից
655 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
919 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1141 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ