1185 դիտում
17:21 07-01-2016
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Հունվարի 7-ին, ժամը 14.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի Թանահատի 9-րդ փողոցի թիվ 3 տան օժանդակ շինությունների (անասնագոմ, հացատուն, անասնակերի ծածկը) տանիքները (մոտ 400 քմ) ձյան ծանրությունից փլվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ. Ք.-ին պատկանող օժանդակ շինությունների տանիքների փլուզման հետևանքով փակվել է անասնագոմի մուտքը:
Հրշեջ-փրկարարները բացել են անասնագոմի մուտքը:
***
Հունվարի 7-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի ավտոճանապարհը տեղացած ձյան պատճառով դարձել է անանցանելի ինչի պատճառով վատառողջ քաղաքացուն հնարավոր չէ տեղափոխել հիվանդանոց կամ շտապօգնության ծառայության ավտոմեքենա կանչել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Գավառի ՃՇՇ աշխատկիցները մաքրել են ճանապարհահատվածը և փրկարարները քաղաքացուն մոտեցրել են համապատասխան դեղորայք:
Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են քաղաքացիների (4 հոգի), ովքեր ձնաբքի պատճառով չէին կարողանում շարունակել ճանապարհը:
Փրկարարարները քաղաքացիներին մոտեցրել են Հացառատ թաղամաս:
***
Հունվարի 7-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 9-րդ բնակարանի (5-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը ձյան ծանրությունից թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թուլացած թիթեղյա ծածկը:
***
Հունվարի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողցի թիվ 16 շենքի 5-րդ հարկի պատշգամբից բետոնե կտորներ են թափվում:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատշգամբից կախված են բետոնե կտորներ. առկա է ընկնելու վտանգ:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 5-րդ հարկի բացօդյա պատշգամբից կախված բետոնե կտորները:
Նմանատիպ նյութեր
1272 դիտում
22:32 11-01-2016
Քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և տրամադրվել խորհրդատվություն
1029 դիտում
22:04 23-01-2015
Ցուցաբերվել է համապատասխան օգնություն
4170 դիտում
23:26 25-01-2020
Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունու հիվանդանոցում ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Այս բաժնից
382 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
757 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ
613 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին