ՄԱԿ-ը Ռուսաստանից Ուկրաինայի արևելք ուղարկվող հումանիտար օգնության մասին հաշվետվություն է պահանջել
ՄԱԿ-ի՝ հումանիտար հարցերով համակարգման վարչությունը ռուսական իշխանություններին է դիմել՝ Ուկրաինայի արևելք ուղարկվող հումանիտար օգնության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջով:
Նշենք, որ Ռուսաստանը 2014 թվականի օգոստոսից հակամարտության գոտի է ուղարկել 11 ավտոշարասյուն, որոնք նշված վայր են հասցրել 14,5 հազար տոննա բեռ: 12-րդ ավտոշարասյունը Դոնբաս կուղևորվի հունվարի վերջին: