211652_close_icon
views-count1294 դիտում article-date 13:03 24-01-2015

Բերման է ենթարկվել հետախուզվողը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գ. Էմին փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն, որը 2014 թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի /խարդախության փորձ/ 3-րդ մասի 2-րդ կետի և 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր