211652_close_icon
views-count1058 դիտում article-date 14:37 21-10-2014

Հետախուզվողը շենքի բակից բերման է ենթարկվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 20-ին, ժամը 18.30-ին, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի թիվ 4/1 շենքի բակից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը հոկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր