1306 դիտում
11:53 24-01-2015
Անգամ սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել. Ա. Բադալյան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը թերթին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը Գյումրիի ողբերգությանը, ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են Գյումրու ողբերգությունից և կիսում են բնակչության վիշտը: Հարց է առաջանում` 2008թ. մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցածը չցնցե՞ց նրան, և ո՞վ էր դրա ետևում կանգնած: Գուցե ինքը մոռացե՞լ է, եթե մոռացել է, ապա կարելի է հիշեցնել, որ այն ժամանակ դեռևս նա էր ՀՀ նախագահը, և բանակը, խախտելով բոլոր օրենքները, մտցվեց Երևան քաղաք՝ իր հրամանով պաշտպանելու համար իրեն ու իշխանությանը: Ուստի հասկանալի է, թե ում վրա է ընկնում պատասխանատվությունը: Իսկ այստեղ իր ընտանիքը ցնցված էր այդ իրադարձություններից, և արդյո՞ք կիսում էր այդ 10 հոգու սպանության վիշտը 2008 թվականին, նա այն ժամանակ չի ասել, թե կիսում է այդ ընտանիքների վիշտը:
Ա. Բադալյանը նաև նշել է, որ կարող ենք պարզապես ասել, որ անգամ սպանությունները, անգամ վիշտը փորձ է կատարվում քաղաքականացնել, ինչն ընդհանրապես բարոյական չէ: Թեև տարօրինակ չէ ՀՀ քաղաքականության համար, քանի որ Հայաստանում բարոյականությունն ու քաղաքականությունը հասկացություններ են զուգահեռ հարթությունների վրա և երբեք չեն հատվում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3106 դիտում
15:33 21-01-2015
Գյումրիի ողբերգությունը փորձում են քաղաքականացնել. Ս. Լավրով
1872 դիտում
14:45 02-07-2015
Հայաստանում բողոքի ակցիաները փորձում են քաղաքականացնել. Սերգեյ Լավրով
3518 դիտում
22:46 01-08-2019
Պավլիկ Մանուկյանի շահը․ ինչու քաղաքականացնել վանդալիզմը. armday.am
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»