Երթևեկության խախտումներից կուտակված տուգանքների դիմաց Մոսկվայի բնակչուհուց առգրավել են Porsche Cayenne-ը
Մոսկվայի դատական կարգադրիչների ծառայությունը առգրավել է Մոսկվայի բնակչուհու Porsche Cayenne ամենագնացը՝ երթևեկության խախտումներից կուտակված տուգանքների դիմաց:
Ինչպես հայտնել է ծառայության ներկայացուցիչ Թիմուր Կորոբիցինը, նման տուգանքների թիվը կազմել է 160, իսկ ընդհանուր գումարը՝ 800 հազար ռուսական ռուբլի (ավելի քան12 հազար դոլար):
Ընդ որում, տուգանքները վերաբերվում են ոչ թե Porsche Cayenne-ին այլ КамАЗ բեռնատարին, որը գրանցված է կնոջ անունով:
Պարզվել է, որ բեռնատարը պարբերաբար երթևեկել է Մոսկվայի ՄԿԱԴ մայրուղով, թեև դա թույլատրվում է միայն գիշերային ժամերին: