2024 դիտում
23:44 23-01-2015
«Մշակութային ցեղասպանություն». լուսանկարներ՝ Արևմտյան Հայաստանից
Հունվարի 24-ին՝ 14:30-ին, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի կունենա «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցադրություն:
Կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերի և կոթողների 24 լուսանկարներ, որոնց հեղինակը լուսանկարչուհի Տաթև Մելքոնյանն է: 24 թիվն ընտրված է խորհրդանշորեն:
Սա «Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի 9-րդ միջոցառումն է, որ երիտասարդները կազմակերպում են ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ:
Միջոցառմանը ներկա կլինեն Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թեմի քահանայից դասը, երիտասարդներ, հյուրեր:
Մուտքն ազատ է, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
3022 դիտում
14:19 07-02-2023
Արևմտյան դրամաշնորհներ ստացողը համագործակցում է Արևմտյան պատժամիջոցների տակ գտնվողի հետ․ Կարեն Հեքիմյան
1594 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
1396 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան