1359 դիտում
16:21 17-04-2015
Ապրիլի 18-ին Հուշարձանների միջազգային օրվան նվիրված միջոցառումները կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1983 թվականից, ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը տարբեր երկրներում իրականացվող բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանության ու պաշտպանության վերաբերյալ: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումներն այս տարի Հայաստանում կանցկացվեն «Հայոց ցեղասպանություն. մշակութային ցեղասպանություն» խորագրով:
ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության, ինչպես նաև ՀՀ տարբեր գերատեսչությունների և ոլորտի շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, Հայաստանի մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում կանցկացնի բազմաբնութ միջոցառումներ: Միջոցառումների նպատակն է հնարավորություն ստեղծել վերհիշելու անցյալի իրադարձությունները, հանրությանը մեկ անգամ ևս հաղորդակից դարձնելու Հայոց պատմությանն ու մշակույթի հուշարձաններին, տարբեր վայրերիի հետ կապված հիշողություններին:
Բանակ-կրթություն-մշակույթ եռամիասնությունը, 2012 թվականից սկսած` զինծառայողների, մանուկների ու պատանիների շրջանում պատմամշակութային արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունք արմատավորելու, դրանց պահպանման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ավանդույթ է ձևավորել. ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանները կցագրված են ՀՀ ԶՈՒ զորամասերին և ուսումնական հաստատություններին: Իրազեկված հայ զինվորն ու դպրոցականը, պարզապես բարի կամքի տեր քաղաքացին կայցելի պատմամշակութային վայրեր` մասնակցելու հուշարձանների տարածքների բարեկարգմանը և թեմատիկ դասախոսություններին:
Տարբեր տարիքային խմբերի մասնակիցները ծրագրում կգտնեն իրենց հետաքրքրող միջոցառումը: Միաժամանակ, հուշարձանների միջազգային օրվա առթիվ` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում կանցկացվեն օրվա խորհրդին առնչվող թեմատիկ միջոցառումներ` ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, մանկական խաղ-վիկտորինաներ և այլն:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ` միջոցառումների շարք կնվիրվի նաև Արևմտյան Հայաստանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը, մշակութային ցեղասպանության հետևանքով ոչնչացված արժեքներին, արևմտահայության կյանքի ու դերի մասին թեմաներին, հրապարակումներին:
Նմանատիպ նյութեր
2775 դիտում
10:25 23-05-2019
Զտում՝ հայկական տարբերակով. ինչպե՞ս բացառել խտրականությունն ու կամայականությունը․ «Փաստ»
2167 դիտում
10:50 03-06-2021
Գնալով իշխանության մտավախությունները խորանում են. «Փաստ»
Այս բաժնից
2050 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
700 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2029 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա