211652_close_icon
views-count4669 դիտում article-date 21:59 23-01-2015

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը. Ամփոփվեցին 2014 թ. արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հունվարի 23-ին տեղի ունեցավ ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Զեկուցողը նշեց, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը: Հաշվետու շրջանում 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը: Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն: Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարված աշխատանքը՝ Հունան Պողսյանը նշեց, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով` սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի և այլ դեպքերով: Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 81,6%-ով: Անդրադառնալով 2014 թ. ոտիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական գնահատեց կատարված աշխատանքը: Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձավ տարածքային ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ստորաբաժանումների ենթակայության վերակառուցման խնդիրներին: Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը կարևորեց արտաքին ծառայությունների նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված 2015 թվականին Հայաստանում նախատեսվող մի շարք խոշոր միջոցառումների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ներկայացրեց վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ հաշվետու շրջանում մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունները գրանցումից թաքցնելու և այլ արատավոր երևույթներ բացառելու ուղղությամբ: Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ներկայացրեց զորամասերի մարտական պատրաստականության վիճակը և այն միջոցառումները, որոնք իրականացվում են անձնակազմի մասնագիտական որակների և նյութատեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ներկայացրեց համակարգի ինքնամաքրմանը, օրինականության ամրապնդմանն ու ոստիկանի կերպարի ձևավորմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը բարեփոխումների արդյունքների վերջնական ամրագրումն է: Հաշվետու զեկույցներին հաջորդած քննարկումից հետո ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց տարվա ընթացքում ծառայողական բարձր մակարդակով աչքի ընկած ստորաբաժանումներին ու համակարգի վետերաններին: Ոստիկանության 14 ծառայողներ խիստ նկատողություն ստացան: Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները: Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացան պարգևների: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր