Ամփոփվեցին 2014-15 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները. լուսանկարներ
2014-2015 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլն անցկացվել է 16 առարկաներից: Մայրաքաղաքի դպրոցներից, անկախ գերատեսչական պատկանելիությունից, մասնակցել է 1935 աշակերտ: Դիպլոմների է արժանացել 324 աշակերտ:
Առաջինից երրորդ կարգի դիպլոմների արժանացած դպրոցականները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետի կողմից։ Իսկ մարզային փուլին մասնակցած 488 դպրոցականներ անցել են առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ, որը մեկնարկել է շաբաթվա սկզբին։