Փրկարարները բացել են փակ դուռը
Հունվարի 23-ին, ժամը 19.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ենոքի փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 23-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Հունվարի 23-ին, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: