993 դիտում
16:53 23-01-2015
Քննարկվել է ՄԻՊ բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը
Հունվարի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցը` Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբեյալ:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, գլխավոր դատախազության, ոստիկանության, միգրացիոն պետական ծառայության և հեռուստառադիոյի պետական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Զեկույցի քննարկումն անցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում: ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց զեկույցը, մարդու իրավունքների բնագավառում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական և պրակտիկայում արձանագրված բարեփոխումները, ՀՀ կողմից ձեռնարկված և նախատեսվող քայլերը: Պատվիրակության անդամները ներկայացրին իրենց բնագավառներին վերաբերող իրավիճակը, կատարված ու նախատեսված աշխատանքները:
Զեկույցի քննարկման ընթացքում Հայաստանի պատվիրակությունը պատասխանեց ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից բարձրացված գրավոր ու բանավոր հարցերին, ինչպես նաև անդրադարձավ ներկայացված այլընտրանքային զեկույցներում բարձրացված խնդիրներին:
Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի շրջանակներում ելույթ ունեցան 71 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցի քննարկմանը կհաջորդի երկրների կողմից ներկայացված առաջարկությունների և զեկույցի ընդունումը:
Տեղեկանք: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի առաջին դիտարկումն իրականացվել է 2010թ.: Զեկույցը ներկայացվում է 4,5 տարի պարբերականությամբ:
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
10:20 25-07-2018
Հրապարակվել է «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույցը. ՄԻՊ
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան