211652_close_icon
views-count2037 դիտում article-date 10:20 25-07-2018

Հրապարակվել է «Աբովյան» ՔԿՀ-ում արձանագրված խնդիրների վերաբերյալ արտահերթ զեկույցը. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց և անչափահասների իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույց: Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման, ինչպես նաև մշտադիտարկման չհայտարարված այցերի արդյունքում արձանագրվել են խախտումներ: Զեկույցում տեղ գտած հարցերը հիմնականում վերաբերում են կանանց և անչափահասների բժշկական զննությանը, հոգեբանական աշխատանքներին, պահման պայմաններին, ինչպես նաև նրանց նկատմամբ վերաբերմունքին: Հատուկ անդրադարձ է կատարվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անձնակազմի աշխատանքային պայմաններին ու նրանց սոցիալական ցածր երաշխիքներին: Զեկույցում վեր հանված յուրաքանչյուր հարցի լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ՝ ներպետական և միջազգային չափանիշների մանրամասն վերլուծությամբ: Արտահերթ հրապարակային զեկույցը հասանելի է հետևյալ [url=http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/5fd783f7b301caba5a27286d01b9db69.pdf]հղումով[/url]՝

Նմանատիպ նյութեր