802 դիտում
18:12 23-01-2015
Հանձնել են զենք-զինամթերք
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մերի քեյ» գրասենյակի մոտ` ծառի տակ, զինամթերք է թողնում, որը պատկանում է իր ազատամարտիկ հորը:
Մեկնած օպերատիվ խումբը Ազատության պողոտայի թիվ 13/2 հասցեի մոտ` ծառի տակ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակներ, որոնց մեջ առկա էին 5.45 մմ տրամաչափի 309 փամփուշտ, անհայտ տեսակի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 4 դետոնացիոն պայթուցիչ, ինքնաձիգի 2 փամփշտակալ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 49 փամփուշտներով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Մարատ Հ.-ն և կամովին հանձնել «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տրամաչափի 178 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ, որը հայտնել է, որ նշված զինամթերքը իր հետ բերել է Արցախյան պատերազմին մասնակցելու ժամանակ, պահել է տան նկուղում ու մոռացել դրանց մասին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 17.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի մասնակից է և այնտեղից իր հետ բերած զենքը թողել է Թալին քաղաք մտնող ավտոճանապարհի մոտի սպասասրահի հետնամասում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն կրակող սարք:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 18.30-ին, 1960 թ. ծնված Գյուլնարա Կ.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք, հակահետևակային 2 ական, լուսարձակող սարք, 5,6 մմ տրամաչափի` 6, 5,45 մմ տրամաչափի 63 և 20 տրամաչափի 2 փամփուշտներ ու հայտարարել, որ հանձնված զենք-զինամթերքը ձեռք է բերել 1990-1994 թթ. ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ-ում` մարտական գործողություններին մասնակցեու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
436 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
799 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս