211652_close_icon
views-count1279 դիտում article-date 14:40 23-01-2015

Հանձնել են հանգուցյալ հարազատների զենքը

Հունվարի 22-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Խաթուն Տ.-ն կամավոր հանձնել 5,6 մմ տրամաչափի ակոսափող մեկփողանի հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ ամուսնուն, որն իր հետ բերել էր ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ: Խաթուն Տ.-ն հրացանը հայտնաբերել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իրենց տան խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 22-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 1990 թ. ծնված Տարոն Հ.-ն կամավոր հանձնել է 16 տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 22-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Վայքի բաժնում 1987 թ. ծնված Խաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է մեկփողանի, 16 տրամաչափի, ողորկափող որսորդական հրացան և հայտարարել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: *** Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 16.35-ին, 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ն կամավոր հանձնել է երկփողանի, 12 տրամաչափի, որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 11.10-ին, 1956 թ. ծնված Էդիկ Ա.-ն կամավոր հանձնել ՏՕԶ-63 տիպի, 16 տրամաչափի, երկփողանի, ողորկափող հրացանը, ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, ԴՇԿ գնդացիրի 2 փամփուշտ և հայտնել, որ զենքը-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 22-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 12.30-ին, 1968 թ. ծնված Գրիգոր Բ.-ն կամավոր հանձնել «ԻԺ 16» տիպի 16 տրամաչափի մեկփողանի, ողորկափող հրացան, ինքնաձիգի մեկ պահեստատուփ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 23 փամփուշտով, «Ֆ-1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրացանի 41 փամփուշտ և հայտնել, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորեղբորը: Ներկայացվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր