211652_close_icon
views-count1433 դիտում article-date 15:11 24-01-2014

Կամավոր հանձնել է հանգուցյալ պապիկի որսորդական հրացանը

Հունվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Արա Մ.-ն և կամավոր հանձնել «ՏՕԶ-34EP» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է իրենց շենքի դիմաց գտնվող ավտոտնակից` իրերը դասավորելու ժամանակ, և այն պատկանել է հանգուցյալ պապին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր