Սպալետին կարող է գլխավորել «Միլան»-ը
«Զենիթ»-ի նախկին իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Ֆիլիպո Ինձագիին: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին մտադիր է վերջ դնել երիտասարդ մարզիչների հետ կապված փորձարկումներին և թիմ հրավիրել Սպալետիին:
Վերջին շրջանում իտալական թիմը չի տպավորում իր ելույթներով: Սպասվում է, որ հարոջդ մրցաշրջանում «Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ կունենա: