Սպալետտին կարող է գլխավորել «Միլան»-ը
«Միլան»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռացվել իր զբաղեցրած պաշտոնից, հայտնում է Corriere dello Sport-ը: 37-ամյա մասնագետը պաշտոնանկ կարվի, եթե թիմը պարտվի «Լացիո»-ի և «Ֆիորենտինա»-ի հետ կայանալիք առաջիկա արտագնա հանդիպումներում: Հոլանդացու հավանական փոխարինող են համարում «Զենիթ»-ի նախկին գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիին:
Ներկայումս «Միլան»-ը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը: