211652_close_icon
views-count1071 դիտում article-date 11:29 23-01-2015

«Մերսեդես»-ների կողային հայելիները գողացողին հայտնաբերեցին

Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողանալու մասին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը հունվարի 22-ին, ժամը 05.00-ին, Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Մ.-ն գողացել է նաև Շինարարների փողոցի թիվ 29 շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց C 220» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր