211652_close_icon
views-count1386 դիտում article-date 17:36 03-03-2014

Բացահայտում լուսադեմին. կողային հայելիներ` «Մերսեդես Բենց»-ից

Մարտի 1-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Փափազյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գևորգ Մ.-ին և 1981 թ. ծնված Էդուարդ Օ.-ին: Վերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերել է պտուտակահան: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 04.20-ի սահմաններում, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները: Գողոնը հայտնաբերվել է Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի մոտից: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր