211652_close_icon
views-count10595 դիտում article-date 22:16 29-10-2019

Երևանում գողացել են ԵՊՀ աշխատակցի BMW-ի կողային հայելիները, Թատրոնի, կինոյի ինստիտուտի դասախոսի բնակարանից էլ տարել են չհրկիզվող պահարանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Աստղիկ Ա-ն և հայտնել, որ հոկտեմբերի 26-ի ժամը 21։00-ից մինչև հոկտեմբերի 28-ի ժամը 09։15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Թումանյան փողոցում կայանված իրեն պատկանող BMW մակնիշի 80 OO 003 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Աստղիկ Ա-ն դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանի Պետական Համալսարանում։ Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 53-ամյա Արփինե Վ-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։20-ից մինչև 15։05-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Կողբացի փողցում իր տան մուտքի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արփինե Վ-ն դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել են ոսկյա զարդեր և գումար։ Նա ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր