8158 դիտում
17:12 22-01-2015
Լոռու մարզում Թբիլիսիի բնակիչ, 41-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի բնակիչ, 41-ամյա Գեորգի Ենուկաձեն իր վարած Mercedes մակնիշի MNN 737 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետություն ավտոճանապարհի M6 միջպետական հատվածի 59-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ենուկաձեն և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Օֆելյա Վարդանյանը, Արտաշատ քաղաքի բնակիչ Ջեմմա Ասրյանը և Թբիլիսի քաղաքի բնակիչ, 34-ամյա Ռիմա Ուսոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և կողաշրջված ավտոմեքենայից դուրս բերել նրանց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Դավթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+