1635 դիտում
16:30 22-01-2015
Արդյո՞ք ռուս զինծառայողներն իրավունք ունեն զինված դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածք և ինչ-ինչ գործողություններ կատարել
Գյումրիի ոճրագործության վերաբերյալ ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ավետիսյանների սպանությունից հետո ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները՝ ավտոմատներով զինված, իրենց հագուստներով ինչ-որ գործողություններ էին կատարում Գյումրիում: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե որ պայմանագրով ռուսական զինծառայողներն իրավունք ունեն զինված դուրս գալ ՀՀ ինքնաշխան տարածք եւ այնտեղ իրականացնել ինչ-ինչ գործողություններ:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, նշեց. «1997 թ-ի պայմանագրի 9-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նման դեպքերում ՀՀ իրավապահ մարմինների համաձայնությամբ ռուսական ռազմաբազայի իրավապահ մարմինները եւս մասնակցում են քրեադատավարական, օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողություններին»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային Ժողովում այսօր քննարկում է հրավիրվել, որն ընթանում է Գյումրիում Վ. Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դեպքի շուրջ: Հովհաննես Սահակյանը իր խոսքում նշել էր, որ որեւէ մեկը չի կարող կասկածել, որ հանցագործը ստանալու է ամենախիստ պատիժը, բայց դա քիչ է: «Անձամբ ինձ, որպես հանձնաժողովի նախագահի, հայ մարդու, հետաքրքրում է, թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այս հանցագործությունը»,- ասել էր նա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
340 դիտում
17:38 17-09-2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնական այցով գտնվել են Ֆրանսիայում
406 դիտում
17:22 17-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը
400 դիտում
16:56 17-09-2024
Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը. Tert.am