35960 դիտում
11:44 17-08-2018
Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ԶՈՒ զինծառայողներն այլևս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից, սակայն դա պետք է անեն համապատասխան կարգով: Այս մասին պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ ԶՈՒ-ն մշակել է ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգ:
Զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս: Զորակոչված զինծառայողի բջջային հեռախոսը հաշվառվում է հանրապետական հավաքակայանում: Եթե զինծառայողի բջջային հեռախոսն ունի տեսագրման, ձայնագրման և ինտերնետ հնարավորություններ, ապա հեռախոսը հանրապետական հավաքակայանում վերադարձվում է զինծառայողի ներկայացուցչին` հանձման-ընդունման ստացականի հիման վրա:
Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին:
Զորամաս ներկայանալուց հետո զինծառայողը նախապատրաստական ստորաբաժանումում բջջային հեռախոսը ներկայացնում է հաշվառման:
Զինծառայողին արգելվում է շարքում, պլանային և ոչ պլանային միջոցառումների, պարապմունքների, մարտական հերթապահության, վերակարգի, զենքի խնամքի ժամանակ օգտվել բջջային հեռախոսից: Զինծառայողը բջջային հեռախոսից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:
Զինծառայողի բջջային հեռախոսի հեռախոսավարձերի վճարումը կատարվում է զինծառայողի կամ նրա հարազատների կողմից:
Հիշեցում.
1. Բջջայինով խոսելիս խուսափեք զինվորական անցուդարձի մասին առնչվող խոսակցություններից:
2. Լարված իրադրության ժամանակ մի ՛ զանգահարեք ձեր մտերիմներին ու մի ՛ պատմեք ծավալվող իրադարձությունների մասին:
3. Մի կատարեք «վաղը մեզ մոտ տագնապ է լինելու» կամ նմանատիպ բովանդակությամբ այլ գրառումներ:
4. Մի հրապարակեք լուսանկարներ, որոնցում երևում են մարտական հենակետեր, դիրքեր, գաղտնի ապառազինություն կամ տեխնիկա, ավտոմեքենաների համարանիշներ և այլն:
5 .Ռազմական գործողությունների ժամանակ անջատեք բջջային հեռախոսը:
Հիշեք հակառակորդը լսում է ձեզ և կարող է ձեր հեռախոսի դիրքով ոչնչացնել ձեզ ու ձեր ստորաբաժանումը»:
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
19:46 09-04-2014
Ֆրանսիայի նախագահն արգելել է նախարարներին խորհրդակցությունների ժամանակ օգտվել բջջային հեռախոսներից
24271 դիտում
20:32 29-07-2018
Արծրուն Հովհաննիսյան. Ռուսաստանում ընթացող Տանկային բիաթլոնում հայ զինծառայողներն խմբում գրավել են առաջին տեղը
1643 դիտում
13:50 29-11-2018
Զինծառայողները լիովին ազատ ընտրելու հնարավորություն ունեն. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին