1815 դիտում
14:43 22-01-2015
Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով և պետք է փոխանցվի Հայաստանին. ԱԺ լսումներից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով եւ պետք է փոխանցվի Հայաստանին: Այս մասին ԱԺ-ում այսօր Գյումրիում տեղի ունցած ոճրագործության շուրջ հրավիրված լսումներից հետո իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա գրառումը ներկայացնում է ստորեւ.
«Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարեւոր երկու հարցերի պատասխանը։ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց.
1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի եւ նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։
2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
Այսինքն, Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով եւ պետք է փոխանցվի Հայաստանին»։
Նշենք, որ լսումների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այլ հարցեր եւս ունեին, սակայն նրանց հարց հնչեցնելու իրավունք չտվեցին: Իսկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Պարոն Փաշինյան, ես ձեզ ցանկացած ժամի կարող եմ ընդունել այդ հարցերը քննարկելու համար»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային Ժողովում այսօր ` հունվարի 22-ին քննարկում է հրավիրվել եւ ընթանում Գյումրիում Վ. Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի ոճրագործության շուրջ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը իր խոսքում նշել էր, որ որեւէ մեկը չի կարող կասկածել, որ հանցագործը ստանալու է ամենախիստ պատիժը, բայց դա քիչ է: «Անձամբ ինձ, որպես հանձնաժողովի նախագահ, հայ մարդ հետաքրքրում է, թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այս հանցագործությունը»,- ասել էր Հովհաննես Սահակյանը:
Նմանատիպ նյութեր
6874 դիտում
18:41 24-04-2021
Իրական պատմություն Եղեռնի թեմայով, որպեսզի այն փոխանցվի սերնդեսերունդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3004 դիտում
15:45 09-02-2015
Կիպրոսը հերքում է իր տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին լուրերը
Այս բաժնից
1219 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1258 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
970 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան