6802 դիտում
18:41 24-04-2021
Իրական պատմություն Եղեռնի թեմայով, որպեսզի այն փոխանցվի սերնդեսերունդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իրական պատմություն Եղեռնի թեմայով։ Գրում եմ հորական տատիկիս վաստակաշատ մանկավարժ ՌՈԶԱ Բաղդասարյանի պատմածը, որպեսզի այն փոխանցվի սերնդեսերունդ։
1920 թվականին թուրքերը հարձակումներ են սկսել գյուղերի վրա, ներխուժելով նաև մեր Շիրակի մարզ, Արթիկի շրջան Հայրենյաց /այն ժամանակ Սոնգյուռլի /գյուղ։
Մինչ այդ, մոտալուտ վտանգը զգալով, գյուղացիները թաքնվել, պատսպարվել են մեր գյուղի ձորակում գտնվող քարանձավներում։
Գյուղացիները տները ներխուժել թալանել են, տանելով ոսկեղենը, ունեցվածքը, անասուններին, ապա փնտրել ու գտել են քարանձավներում պատսպաֆվածներին 80 երիտասարդների, ծերերի, կանանց ու երեխաների և գերեվարել։
Համագյուղացիների, նրանց մեջ նաև իր հարազատ եղբոր Հուսիկի գերեվարման լուրն իմանալով, Ռոզա տատիկիս մորեղբայրը զինվորական ԳԵՎՈՐԳ Հովսեփյանը /լուսանկարում կանգնածը /Սարիղամիշից շտապել է դեպի Հայրենյաց գյուղ, օգնելու թուրք հրոսակների ճիրաններում գտնվողներին։ Գոնե կանանց ու երեխաներին չվնասելու նրա խնդրանքը մնում է անարձագանք։ Ցավոք, Գևորգին չի հաջողվում փրկել նաև հարազատ եղբորը Հուսիկին, որը, ավարտելով Դորպատի համալսարանը, վերադարձել էր հայրենիք, նա ութ լեզուների է տիրապետել։
Հուսիկ և Գևորգ Հովսեփյան եղբայրները տատիկիս մորեղբայրներն էին։ Անողոք, անսիրտ թուրքերը, գյուղացիներին քարանձավներից խոշտանգելով, կապել, տարել են Ջաջուռ գյուղի մոտ գտնվող Հերհերի /Ջարդի /ձորն ու գլորել ցած։ Ջաջուռի ճանապարհին, դաժանաբար թուրք ասկյարի կողմից, ձիու վրա սպանվում է զինվորական Գևորգը, ապա դիակը կապում են ձիուց և քարշ տալով տարել են գլորել այդ ձորը։
Այնքան շատ են եղել ձորից գլորված մարդիկ, որ նրանց դիակների տակ նույնիսկ կենդանի մարդ է մնացել, մեր գյուղից Խանաև անվամբ ։Նա,թևը ջարդված այնքան է մնացել դիակների կույտի տակ, մինչև թողել հեռացել են թուրքերը։ Նա սողեսող փախել, մի կերպ հասել է Հայրենյաց գյուղ։ Իր տեսած սահմռկեցուցիչ տեսարանի մասին, նա պատմել է Մագան /Մնացական /պապին, որը Ռոզա տատիկիս հայրն էր։
Այս ահազդու տեսարանների սարսափից, Խանաևի լեզուն բռնվել է։ Թուրքական յաթաղանի զոհ դարձած զինվորական Գևորգ Հովսեփյանի ընտանեկան ալբոմում, մի պատմական լուսանկար կա, որը յուրահատուկ պատմություն ունի։
«Գևորգի դուստրը Հեղինեն,այդ լուսանկարը խնամքով թաքցրել էր մեր Հայրենյաց գյուղի քարանձավում և միայն 10 տարի անց է համարձակվել հանել այն». պատմում է հայրս Գևորգի թոռը, Ոստիկանության վաստակաշատ սպա Գևորգ Սարգսյանը։ - «Հեղինեն, այդ պատմական լուսանկարը փոխանցել է մորս, իր Ռոզա հորաքրոջը, մայրս էլ ինձ է հանձնել, ասելով. «Ես կմեռնեմ ֊կգնամ, բայց կգա մի ժամանակ, որ դու կկարողանաս բոլորին պատմել պապիկիդ ու նրա հետ կապված ողբերգական այս պատմության մասին»։
Գևորգ Սարգսյանը չի ցանկացել ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող այս պատմական լուսանկարը հանձնել անգամ Ցեղասպանության թանգարան ֊ինստիտուտին և պահպանում է այն, որպես մեծ գերդաստանի, թեկուզ ցավոտ, հիշողությունների Սուրբ մասունք։
Լուսանկարում՝ զինվորական Գևորգ Հովսեփյանն իր ընտանիքի հետ է, նա մեջտեղում կանգնած է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ, Շիրակի մարզ, Արթիկի շրջան, գյուղ Հայրենյաց

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
16:05 05-04-2022
Չինաստանի և Հայաստանի միջև սերնդեսերունդ շարունակվող բարեկամությունը. դեսպան Ֆան Յոնգի հոդվածը
Այս բաժնից
439 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
805 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս