12784 դիտում
12:16 09-08-2019
Քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք»-ի աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, արդյունքում՝ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ընկերության հայտարարությունը
«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևան քաղաքում աղբահանության խնդրի չլուծման հետ: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
«Սանիթեք» ընկերության կողմից ս.թ. օգոստոսի 2-ին քաղաքապետարանին էր ներկայացվել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու առաջարկ` կարճաժամկետ և երկարաժամկետ, սակայն մինչ օրս ընկերության այդ առաջարկները մնացել են անպատասխան: Նման վերաբերմունքը թույլ է տալիս ենթադրել, որ իրավիճակի անհապաղ շտկումը քաղաքապետարանի առաջնահերթ մտահոգությունը չէ. քաղաքապետարանը շարունակում է գործել միակողմանիորեն` առանց աղբահանության կառավարման հստակ քաղաքականության մշակման: Փոխարենը, քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են «Սանիթեք» ընկերության աղբադույլերը, չեն կատարվում սահմանված վճարումները, որի արդյունքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից:
Կառավարությունը ս.թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազմակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը, և մենք լիահույս ենք, որ այդ որոշումը կնպաստի ստեղծված իրավիճակի կարգավորմանը»:
Նմանատիպ նյութեր
12757 դիտում
10:32 30-06-2017
«Ելք»-ում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս. «Իրավունք»
3050 դիտում
10:24 06-06-2019
Այս անգամ ծեծ, հաջորդ անգամ կկրակի՞․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Ժամանակ»
Այս բաժնից
1162 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար